Search
Close this search box.

«Ռայոնցի աղջիկներ» ասելով նկատի չեմ ունեցել հենց ռայոններում ապրող աղջիկներին.Անահիտ Հարությունյան

life.panorama.am-ը գրում է. «Դեպի եվրատեսիլ» մրցույթի եզրափակչում Սևակ Խանաղյանի հաղթանակը կարծես թե շատերին չի գոհացրել: Ինստագրամյան իր էջում մոդել Անահիտ Հարությունյանը այդ մասով բավականին կտրուկ էր արտահայտվել՝ գրելով «Ռայոնցի աղջիկների ընտրության վրա Եվրոպայում ոչ մեկ չի թքելու»: Մոդելի նման գրառումը նոր խոսակցությունների ալիք է բարձրացրել, շատերը նրան քննադատում են հատկապես «ռայոնցի աղջիկներ» արտահայտության համար: Այս մասին Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ: Վերջինս նշեց, որ մարզերում ապրող աղջիկների դեմ ոչինչ չունի:

«Նախ նշեմ, որ անձամբ Սևակի դեմ ոչինչ չունեմ, ուղղակի կարծում եմ, որ «Եվրատեսիլ» պետք է ուղարկել այնպիսի կերպար, որը նորություն կլինի, կտրուկ կտարբերվի նախորդ մասնակիցներից, չարժե ամեն անգամ նույնատիպ մարդկանց ուղարկել, որի չհաղթելու հավանականությունը բավականին մեծ է: Այդ պարագայում, ըստ իս, պայքարելու և մրցույթը հաճույքով նայելու հետաքրքրությունը կորչում է: Իհարկե, այս տարի էլ, ես նստելու ու նայելու եմ «Եվրատեսիլ»-ը և Եվրոպայում ապրող իմ ծանոթներին ու ընկերներին խնդրելու եմ քվեարկել Հայաստանի օգտին:

Այսինքն ես արտահայտվել եմ կոնկրետ երևույթի, այլ ոչ թե հենց Սևակի դեմ»,-նշեց Անահիտը, իսկ անդրադառնալով մարզերում բնակվող աղջիկների հասցեին իր հնչեցրած արտահայտությանը պատասխանեց.

«Ռայոնցի աղջիկներ» ասելով նկատի չեմ ունեցել հենց ռայոններում ապրող աղջիկներին: Խոսակցական մակարդակում կա «գեղցի» և «գյուղացի» արտահայտությունները, ես հենց այդ իմաստով եմ գրել պարզապես փորձելով ավելի մեղմ արտահայտվել չօգտագործելու համար «գեղցի» բառը: Հետևաբար Երևանից դուրս ապրող աղջիկների և տղաների դեմ ոչինչ չունեմ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում