Search
Close this search box.

Ծովում լողալը վտանգավոր է

Ծովում լողալը մեծացնում է տարբեր հիվանդությունների առաջացման ռիսկը։ Մասնավորապես տուժում են լսողական և մարսողական օրգանները,– հայտարարել են Էքսեթերյան համալսարանի գիտնականները։ Մասնագետները վերլուծել են մոտ 120 հազար մարդու անձնական տվյալները, որոնք եղել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ–ի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Դանիայի և Նորվեգիայի փորձագետների 19 զեկույցներում և կապ են գտել ծովում լողալու և տարբեր առողջական պրոբլեմների հետ։

Ըստ գիտնականների, մարդու համար սպառնալիք են պարունակում վարակիչ միկրոօրգանիզմները, որոնք կոյուղաջրերի հետ միասին խառնվում են ծովի ջրին։ Հենց այդ մանրէներն էլ բերում են տարբեր հիվանդությունների, մասնավորապես՝ լսողական և աղեստամոքսային խնդիրների։