Search
Close this search box.

1 միլիարդ դոլար արժողությամբ խելացի զանգը

Աշխարհում առցանց առևտրի խոշորագույն Amazon ընկերությունը Ring ընկերությունից ձեռք է բերել դռան «խելացի» զանգի բիզնես-նախագիծ։ Գործարքն արժեցել է ավելի քան 1 մլրդ դոլար, հայտնում է The Wall Street Journal-ը, սակայն պաշտոնապես գործարքի արժեքը չի հաղորդվում։

Ինչպես ասվում է ընկերությունների համատեղ հայտարարությունում, աշխարհի խոշորագույն ռիթեյլերը ձեռք է բերել համացանցին միացող և տեսահսկման գործառույթով հանդերձված զանգերի մշակման Ring ստարտափը։ Նորույթն առնչվում է «խելացի» սարքերի շուկային և տան անվտանգության ապահովման տեխնոլոգիաներին։

Անկախ այն բանից, թե որտեղ է գտնվում օգտատերը, համացանցի առկայության դեպքում նա կկարողանա հետևել տան անցուդարձին։