Search
Close this search box.

Միլիարդատերեր

2004 թ. հուլիսի 1-ի դրությամբ աշխարհում կային արդեն 587 միլիարդատերեր, որոնց միագումար հարստությունը կազմում էր 1,9 տրիլիոն դոլար:
Տվյալները ներկայացրել է “Ֆորբս” հանդեսը:

Ամենահարուստ մարդու տիտղոսը պահպանել է “Մայքրոսոֆթ” կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունը գնահատվում է 46.6 միլիարդ դոլար: Ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեստն առայժմ երկրորդ տեղում է, բայց զգալիորեն կրճատել է տարբերությունը` իր հարստությունը հասցնելով գրեթե 43 միլիարդ դոլարի: Ցանկում երրորդը Կառլ Ալբրեխտն է՝ Գերմանիայում գերշուկաների ցանցի սեփականատԵրը: Նրա հարստությունը 23 միլիարդ դոլար է:
Տարվա ընթացքում միլիարդատերերի ակումբում հայտնվել են 64 նոր անձինք:

Սկսնակներից է կին գրող Ջոան Ռոուլինգը՝ Հարրի Փոթերի մասին մատենաշարի հեղինակը: Նրա ստեղծագործությունները տարածվել են 250 միլիոն օրինակ տպաքանակով, իսկ ըստ այդ ստեղծագործությունների նկարահանված ֆիլմերը բերել են 2 միլիարդ դոլարի եկամուտ:

Միլիարդատեր են դարձել նաև “Գուգլ” էլեկտրոնային որոնողական համակարգի ստեղծողներ՝ ծնունդով ռուսաստանցի Սերգեյ Բրինը և Լերի Փեյջը:

Աճել է միլիարդատերերի թիվը Ռուսաստանում՝ 17-ից մինչև 25 մարդ: Նրանցից ամենահարուստը Յուկոս նավթընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորովսկին է, որի կարողությունը գնահատվում է 15 միլիարդ դոլար:

Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի ամենահարուստ կանանց իր ամենամյա վարկանիշը, որի համաձայն՝ այսօր Ֆինանսական աշխարհի ամենահարուստ կինը 55-ամյա Աբիգաիլ Ջոնսոնն է: Աշխարհի միլիարդատերերի 2017 թվականի վարկանիշում Ջոնսոնը 75-րդն է, իսկ ամենահարուստ կանանց վարկանիշում՝ 8-րդը:

Աբիգաիլ Ջոնսոնն, ում կարողությունը կազմում է 14.4 մլրդ ԱՄՆ դոլար, ամերիկյան Fidelity investments ընկերության նախագահն է և բավականին մեծ աշխատանքային փորձ ունի ֆինանսների կառավարման ոլորտում: Այսօր Fidelity investments ընկերության ակտիվիստները կազմում են շուրջ 2.1 տրիլիոն ԱՄՆ դոլար:

Նյութը պատրաստեց՝ Աննա Գզրարյանը