Search
Close this search box.

Իշխանական խայտառակություն. բա թուրքն ա մեղավոր

ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, որն ավելի շատ հայտնի է որպես Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի, համոզված է, որ մեր երկրում ստեղծված վիճակի գլխավոր մեղավորը «թուրքն» է։ NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորը վստահեցրել է, որ Հայաստանի քաղաքացիները լավ կապրեն, եթե ավարտվի պատերազմը։
Իսկ թե ինչպես է ստացվել, որ պատերազմող երկրում ի հեճուկս ժողովրդի վիճակի՝ իր եւ Տարոն Մարգարյանի ունեցվածքը բազմապատկվել է, պատգամավորը դժվարացել է մեղավորներ փնտրել։
Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.
-Փաստ է, որ ժողովուրդը դժգոհ է ՀՀԿ-ի իշխանությունից , ժողովրդի վիճակն ավելի է վատացել։
-Ժողովուրդը դժգոհ չէ, դա որոշ մարդկանց կարծիքն է․․․․ որտեղի՞ց լավ լինի, պատերազմող երկրում կարո՞ղ է լավ լինել։

-Ո՞վ է մեղավոր, որ վատ է։
-Ո՞վ է մեղավոր, թուրքը, ով է մեղավոր, ով է պատերազմում մեր հետ, բա թուրքն ա մեղավոր, որ մենք պատերազմի մեջ ենք․․.

-Թուրքերը մեղավո՞ր են, որ մեր երկիրը կոռումպացված է, անարդարություն է ամենուր։
-Կոռուպցիան բոլոր պետություններում էլ կա, էդ կոռուպցիա հասկացողությունը տվյալ աթոռին նստած մարդուց ա գալիս, երկիրը մեղավոր չէ։ Էդ մարդուն էլ բռնում դատում են․․․

-Գործազրկության, աղքատության, մենաշնորհների մեղավորն ո՞վ է։
-Ասում եմ՝ բա պատերազմող երկիր ա, երկրի վիճակի հետ կապված ասում եմ, որ մեղավորը թուրքն ա։
Թուրքերը մեղավո՞ր են, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են, լեգիտիմ իշխանություն չկա։
Ինչի ազնիվ չե՞ն ընտրությունները, ես թեկնածու եմ եղել, իմ ընտրությունները ազնիվ են եղել։ Լեգիտիմ իշխանություն մենք հիմա էլ ունենք։ Իսկ որ պատերազմը ավարտվի, մեր ժողովուրդը ավելի լավ կապրի։