Search
Close this search box.

Ադրբեջանում տարեց տղամարդուն կապելով ավտոմեքենային 200 մետր քարշ են տվել

Ադրբեջանում հերթական աղաղակող դեպքն է տեղի ունեցել:

Report-ը հաղորդում է, որ թռչնաֆաբրիկայի 63-ամյա վարորդ Մաիլ Ալիեւի եւ իր գործընկերների միջեւ վեճ է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Գործընկերները սկզբում ծեծել են Ալիեւին, իսկ հետո կապելով նրան իր ավտոմեքենային մոտ 200 մետր գետնի վրայով քարշ են տվել: Տղամարդը ծանր վիճակով հոսպիտալացվել է:

Բժիշկները նրա վիճակը միջին ծանրության են գնահատում: Փաստի առթիվ քննությունն է կատարվում: