Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայի մարզում կինոթատրոնի պատը փլվել է մարդկանց վրա

Ինչպես տեղեկացնում է  ՌԻԱ Նովոստին` Բալաշիխայում չշահագործվող կինոթատրոնի պատը փլուզվել է վաճառակետերի վրա։ Հինգ մարդու տեղափոխել են հիվանդանոց։ Նրանցից մեկը երեխա է։ Առողջապահության նախարարության ղեկավար Դմիտրի Մարկովինի համոզմամբ` բոլորը բժշկական զննում են անցել. «Մենք ահազանգ ստացանք, որ կինոթատրոնի մոտակայքում վեց տուժած կա։ Մեկն ամբուլատոր բուժում կստանա, իսկ մյուսները հոսպիտալացվել են։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Վիրավորները գտնվում են Բալաշիխայի շրջանային կենտրոնական հիվանդանոցում»,-նշել է նա։

https://youtu.be/KwOKDtGDV2I