Search
Close this search box.

Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում կայացած մարտի 1-ի մասին լսումները համարում է պատմական

ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի հայրենակիցներ,
Փետրվարի 23-ին ԵԼՔ դաշինքը Հայաստանի խորհրդարանում անցկացրեց պատմական լսումներ, որի մասին դեռ երկար է խոսվելու: Տարիներ առաջ, որևէ մեկի մտքի ծայրով անգամ չէր կարող անցնել, որ Հայաստանի պառլամենտում, հնարավոր է անցկացնել մարտի 1-ի մասին այսպիսի խորհրդարանական լսումներ: Մենք ոչ միայն կոտրեցինք այդ կարծրատիպը, այլև պետության թիվ 1 ամբիոնից հնչեցրինք ճշմարտություններ, որոնք շատ երկար ժամանակ միայն շշուկներով կարող էին լսվել ԱԺ միջանցքներում: Մենք հնարավորություն ստեղծեցինք մարդկանց համար` բարձրաձայն հնչեցնելու ճշմարտությունը, իսկ դա երբեք չի կարող անհետևանք մնալ: Սա ապացույցն է այն բանի, որ հետևողական և գրագետ քաղաքականությամբ կարելի է երկրում կատարել փոփոխություններ, որոնք նախկինում անհավատալի էին: ԵԼՔ դաշինքը հենց այսպիսի քաղաքականության դրսևորում է, որն իր քաղաքական, գաղափարական և կազմակերպչական ռեսուրսներով բալանսավորելու է իշխանությանը` ավելի ու ավելի մեծ արդյունքներ գրանցելով. սա նոր սերնդի քաղաքական պայքարի արդյունավետ մեթոդաբանություն է:
Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցեցին լսումներին` ցույց տալով, որ Հայաստանում ճշմարտությունը չի մեռել, որովհետև կան մարդիկ, ովքեր ունեն բավարար խիզախություն և կամք` բարձրաձայնելու այդ ճշմարտությունը: