Search
Close this search box.

«Հանգուցյալն իմ հորեղբայրն է: Թախանձագին խնդրում եմ հարգել հարազատների հոգեվիճակը և ձեռնպահ մնալ անբախ զամբախ մեկնաբանություններից»

Այսօր տարածվեց Զովունի գյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքը՝ սգո սրահում հրդեհ էր բռնկվել, այրվել էր դագաղն ու հատակի գորգը, որը սոցիալական ցանցերում քննարկումների տեղիք է տվել։
Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչ Արմեն Առաքելյանը գրառում է թողել Ֆեյսբուք սոցիալական ցանցում.
«Ուզում եմ անդրադառնալ այսօր գիշեր Զովունի գյուղի մոտ գտնվող սգո սրահում տեղի ունեցած ողբերգական իրադարձությանը: Հանգուցյալ Ռազմիկ Առաքելյանն իմ հորեղբայրն է: Թախանձագին խնդրում եմ դադարեցնել այս իրադարձությունը, լրատվական սենսացիա և շոու սարքելու գործողությունները: Խնդրում եմ հարգել հարազատների գերծանր հոգեվիճակը և ձեռնպահ մնալ անբախ զամբախ մեկնաբանություններից: Ճիշտ է, կատարվածի մեջ սկսած միստիկայից, անփութությունից դիտավորությունից բոլոր էլեմենտները առկա են: Ընթանում է քննություն դեռ ոչինչ պարզ չի: Քննությունը ավարտվելուց հետո խոստանում եմ եթե Ձեզ հետաքրքրում է, մանրամասն տեղյակ պահել: Իսկ հիմա խնդրում եմ դադարեցնել քոմենթները, սուտ ու պատիր լուրերի տարածումը: Ձեր ՖԲ ընկեր Արմեն Առաքելյան»։