Search
Close this search box.

Որ դեպքում է վնասակար մրգահյութը

Սոված փորին մրգահյութի օգտագործումը բացասաբար է ազդում աղիների միկրոֆլորայի վրա։ Այսպիսի եզրահանգման են եկել Փրինսթոնի համալսարանի գիտնականները։ Արդյունքները տպագրվել են Cell Metabolism ամսագրում։ Մասնագետները գիտափորձ են անցկացրել, որի ժամանակ մկներին հյութեր և նեկտարներ են տվել սոված փորին։ Պարզվել է, որ այդ վիճակում բարակ աղիքը ի վիճակի չէ քայքայել ֆրուկտոզան. այն միանգամից հաստ աղիք է հասնում և լուրջ վնաս է հասցնում միկրոօրգանիզմներին, որոնք ի վիճակի չեն պայքարել ջրածնի հետ։ Սա վերաբերում է բոլոր տեսակի հյութերին։ Ընդ որում, գիտնականները նշում են, որ մրգային շաքարի 90%-ը յուրացվում է հենց բարակ աղիքում։

Գիտնականները խորհուրդ են տալիս օգտագործել հյութերը փոքր քանակությամբ և միայն ուտելուց անմիջապես հետո։