Search
Close this search box.

Վտանգ է սպառնում հայոց պետականությանը. Սերգեյ Բագրատյան

Ազգային ժողովի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովն այսօր՝ փետրվարի 22-ին, հրավիրել է խորհրդարանական լսումներ՝ «Սումգայիթյան ջարդեր. Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով:

«Վտանգ է սպառնում հայոց պետականությանը, և որևէ քաղաքական շահարկում մենք չենք ընդունելու»,- հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ դիմելով Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությանը՝ այս վտանգների դեմ հանդիման:

Նրա խոսքով՝ հակառակ դեպքում մենք տանուլ ենք տալու:

Ինչպես նշեց պատգամավորը՝ եթե այսօր թիրախում հայ ժողովուրդն է, ապա վաղը դրա դառը պտուղները կրելու է միջազգային հանրությունը: