Search
Close this search box.

Իվետա Տոնոյանը վայր կդնի պատգամավորական մանդատը. հայտնի է, թե ով կփոխարինի նրան

ArmLife.am-ի տեղեկություններով՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը վայր կդնի պատգամավորական մանդատը:

Իվետա Տոնոյանն ազատվել է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվականի ղեկավարի պաշտոնից:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հեռուստաընկերությունը կղեկավարի Գ. Ծառուկյանի աղջիկը՝ Գայանե Ծառուկյանը, ով  ԱԺ պատգամավոր Դավիթ Մանուկյանի կինն է:

Իսկ ԱԺ-ում Իվետա Տոնոյանին կփոխարինի Հրանտ Դավթյանը, ով եղել է 5-րդ գումարման ԱԺ-ի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր:

ArmLIfe.am