Search
Close this search box.

ՖՈՏՈ. Պրահայի բնակչուհին ամսական ավելի քան 1000 եվրո է ծախսում՝ Բարբիի նմանվելու համար

Պրահայի 18-ամյա բնակչուհին ամսական ավելի քան 1000 եվրո է ծախսում, որպեսզի ունենա Բարբիի տեսք։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

16 տարեկանից աղջիկը ձևափոխում է իր դեմքն ու կազմվածքը՝ ցանկանալով հասնել իդեալական արդյունքի։ Դեռահաս տարքում Գաբրիելան երկարացրել է մազերը, դաջվածք արել և մեծացրել շուրթերը։ Հասնելով չափահասության՝ նա փոխել է կրծքի բնական՝ 3 չափսը՝ դարձնելով 7-րդ չափսի։

Աղջիկը չի պատրաստվում ձեռք բերածի վրա կանգ առնել և մոտ ապագայում ծրագրում է հեռացնել մի քանի ոսկոր, տեղադրել հետույքի իմպլանտներ և էլ ավելի մեծացնել կուրծքը։

Գաբրիելայի հավաքածուում կա մոտ 300 Բարբի տիկնիկ։ «Մանկուց ինձ ոգեշնչում են ոչ միայն տիկնիկները, այլև «կենդանի» Բարբիները։ Ես չեմ հավատում բնականությանը։ Այսօր այն ոչ մի տեղ չկա»,-ասել է Գաբրիելան՝ նշելով, որ այդ մարմնով ինքն իրեն ինքնավստահ է զգում։