Search
Close this search box.

Արցախցի ուշուիստները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել

Փետրվարի 16-21-ը Մոսկվայում կայացած ուշուի «A» կարգի միջազգային մրցաշարում Արցախի ուշու քունգ ֆուի ֆեդերացիայի սաները, մարզիչ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ, արժանացել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալների: 15-16 տարիքային խմբում մինչև 48 կգ քաշային կարգում Արսեն Բաղրյանը գրավել է առաջին, 65կգ քաշային կարգում՝ Վարդան Աբրահամյանը՝ երրորդ տեղեր:

Մեծերի տարիքային խմբում մինչև 52 կգ քաշային կարգում Վարդգես Մանասյանը գրավել է առաջին, մինչև 56 կգ քաշային կարգում Հայկ Գասպարյանը՝ երրորդ տեղեր: