Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ծերեթելի հիվանդանոցում 2 տարեկան երեխային ինչ օրն են հասցրել. ծնողի ահազանգը

Արմինե Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ուզում եմ մտքերս հավաքել, որ կարողանամ կոռեկտ ու առանց էմոցիաների արտահայտվել:
Մենք ընդամենը բուժվել ենք Ծերեթելի հիվանդանոցում, սա կատետրի հետևանքն է՝ 2-րդ կարգի այրվածք, սա անփութության հետևանքն է, սա անմարդկության հետևանքն է՝ 2 տարեկան տղայիս նկատմամբ: Վերջին 2 օրը ասում էի՝ փոխեք կատետրը, ասում էին, նորմալ ա, բան չկա:
Ուղղակի նենց եմ ուզում ասել` կդորըմ մարդ եղեք, մարդիկ:
Ինձ չեմ կարողանում ներել, որ իրանք անպատիժ են մնալու, որ երեխայիս չպաշտպանեցի, որ չպնդեցի փոխեն, որ ինքս չպոկեցի էդ կատետրը….