Search
Close this search box.

ՖՈՏՈ. Այսօր Սարգիս Ստեփանյանի ծննդյան օրն է

Մայոր Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի օգոստոսին ադրբեջանցիների հետախուզա-դիվերսիոն գործողությունների հետևանքով վիրավորված և չեզոք գոտում շրջափակված ծառայակից ընկերոջը դուրս բերելու հրաման է ստանում, որի ժամանակ հակահետևակային ականի պայթյունից կորցնում է զույգ ոտքերը և մեկ ձեռքը: «Վիրավորումից հետո մինչեւ հոսպիտալ գիտակցությունս տեղն է եղել։ Վիրահատությունից հետո երրորդ օրն եմ ուշքի եկել ու միանգամից հասկացել՝ ինչ կարգավիճակում եմ, տեսել, որ ոտքերս ու ձեռքս ամպուտացված են։ Բժիշկներն անընդհատ ասում էին, որ հոգեբաններ են այցելել, ուզում են տեսնել ինձ։ Ասում էի՝ պետք չէ։ Յուրաքանչյուր ոք ամենալավը գիտի իր հոգին։ Առաջնահերթ մտածում էի՝ կարողանամ քայլել։ Տեսանյութեր էի նայում՝ ինչպես են նմանատիպ խնդրով մարդիկ քայլում ու հասկանում, որ  եթե ինչ-որ մեկը կարողացել է, ես էլ կարող եմ։ Դեռ չէի պատկերացնում՝ ինչպես եմ քայլելու, սակայն հասկանում էի, որ հետ բերելու ոչինչ չունեմ»,-նշել է նա:

Սարգիս Ստեփանյան հաջողություններ է գրանցել ծանրամարտում, իսկ 2017 թվականին Լեհաստանում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի գավաթի առաջնությունից վերադարձել է 2 ոսկյա և մեկ արծաթե մեդալով։

ArmLife.am-ի խմբագրակազմը շնորհավորում է Ս. Ստեփանյանին՝ ծննդյան օրվա առթիվ և մաղթում, որ իրականություն դառնան իր առջև դրված բոլոր նպատակները: