Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ երգում ես, թքած ունես մնացած բաների վրա. հայ երգիչը ընտրեց Լարա Ֆաբիանին

«Ձայնը» (The Vocie) նախագծի ժյուրիի բոլոր անդամները հոտնկայս էին ծափահարում հայաստանցի երգչուհի Միրիամ Բաղդասարյանին, որը Կանադա է մեկնել՝ ֆրանսերենը լավացնելու համար։ Նրա համար լուրջ պայքար էր ծավալվել։ Բոլորն այն կարծիքի էին, որ երիտասարդ հայուհու ձայնը կախարդական է, իսկ ժյուրիի որոշ անդամներն անգամ պատրաստ էին հանուն Միրիամի հայերեն սովորել։
Հայաստանցի Միրիամ Բաղդասարյանը փայլուն կերպով անցավ «Ձայնը» (La Voix) նախագծի կանադական տարբերակի կույր լսումների փուլը՝ հիացնելով ժյուրիի բոլոր անդամներին, որոնք նրան հոտնկայս էին ծափահարում։

«Այնպիսի տպավորություն է, որ մեկի փոխարեն չորս ձայն ենք լսում։ Դու իսկապես կարող ես ցանկացած ուղղությամբ գնալ։ Այս ձայնը կարող է հասնել երկիրնք ու երկիր վերադառնալ։ Դու ինձ խենթացրիր», — պարզապես բղավում էր Լարա Ֆաբիանը՝ հայտարարելով, որ աղջիկը հենց հիմա պետք է իրեն ընտրի։

Գարուն աղջկա մեջ ինչ-որ մոգական բան տեսավ։

«Սկզբում ինձ թվաց, որ շատ ակադեմիական ես երգում։ Մտածեցի՝ պետք է սահմաններից դուրս գա։ Եվ ահա՝ դուրս եկար։ Դու ասես այլմոլորակային լինես, որի միջից մի ուրիշ էակ է դուրս գալիս», — ասաց Գարուն՝ հավելելով, որ չգիտի՝ ինչ կարող է սովորեցնել Միրիամին, նրա «խենթությունը» վեր հանելուց բացի։

Իսկ հայտնի երգիչ ու կոմպոզիտոր Ալեքս Նևսկին ասաց, որ Միրիամը հրաշագործ է։

Ինձ ամենաշատը գրավեց քո՝ երգով տարված լինելը։ Երբ երգում ես, թքած ունես մնացած բաների վրա», — ասաց նա՝ մեկնաբանելով աղջկա ելույթը։

Երբ աղջիկն ասաց, որ Հայաստանից է Կանադա եկել, ժյուրիի անդամները զարմանքից բացականչեցին։ «Ահա թե բանն ինչումն է», — ասաց Լարա Ֆաբիանը, իսկ Գարուն պարզապես փայլում էր՝ գլուխը բազմանշանակ թափահարելով ու առեղծվածային ժպտալով (այո-այո, Գարուն նույնպես կիսով չափ հայ է)։

Իսկ Ալեքսը հայտարարեց, որ հայերեն կսովորի։ Էրիկը, որպեսզի համոզի աղջկան իրեն ընտել, անգլերենի անցավ՝ ասելով, որ նրանք կխոսեն մեկ լեզվով՝ երաժշտության ու կրքի։ Այստեղ միջամտեց Լարան։

«Լսիր, քանի որ դու ֆրանսերեն ես սիրում, ես քեզ համար կթարգմանեմ։ Նա ասաց, որ ինքը շատ լավն է, բայց դու պետք է ինձ մոտ գաս», — կատակեց Ֆաբիանը՝ մտածված աղավաղելով Ալեքսի խոսքերը, թեև Միրիամը շատ լավ հասկանում է անգլերեն։ Արդյունքում Միրիամ Բաղդասարյանն ընտրեց Լարա Ֆաբիանին։ Ակնհայտ էր, որ աղջիկը վաղուց էր երազում սովորել Լարայի պես վարպետի մոտ։

«Ես ընտրում եմ Լարա Ֆաբիանին», — ասաց Միրիամը, ու դա միակ պահն էր, երբ աղջկա ձայնը դավաճանեց նրան ու դողաց։

https://youtu.be/z_4ElTi87U0