Search
Close this search box.

Այսօր Արթուր Աբրահամի ծննդյան տարեդարձն է

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն այսօր` փետրվարի 20-ին, նշում է ծննդյան 38-րդ տարեդարձը:

Արթուր Աբրահամը երկու քաշային կարգերում աշխարհի նախկին եռակի չեմպիոն է. Նա 2005-2009 թթ. եղել է IBF վարկածով միջին քաշային աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն, իսկ 2012-ից 2016 թվականներին էլ երկու անգամ պաշտպանել է WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը:

Ավելի վաղ, անվանի հայ բռնցքամարտիկը հայտնել էր, որ իր հաջորդ մենամարտը կայանալու է ապրիլի 28-ին, սակայն մրցակիցը դեռևս հայտնի չէ:

Արթուր Աբրահամը նաև հայտարարել էր, որ մտածում է բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին.

«Ինձ թվում է՝ երկու-երեք մենամարտից հետո ես էլ կավարտեմ ակտիվ կարիերաս: Բայց սպորտից չեմ հեռանա: Հնարավոր է՝ բռնցքամարտի մենեջեր լինեմ, զբաղվեմ իմ անձնական գործերով»,- ասել էր մարզիկը: