Search
Close this search box.

ՀՔԾ-ն կարճեց ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը

Հիշեցնենք՝ Hayastan24.Com կայքի հրապարակած ձայնագրությունում, «ՍԱՍ» ընկերության վերադասն իր աշխատակիցներին հորդորում էր՝ ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին, աշխատել և ձայներ բերել  Արտակ Սարգսյանի («ՍԱՍ-ի Արտակ») օգտին: Ձայնագրությունում հնչում էին սպառնալիքներ՝ ձայն չբերելու դեպքում աշխատղները կհեռացվեն աշխատանքից, իսկ  ամենաշատ ձայն բերողին խոստացան ուղևորել սիրո քաղաք՝ Փարիզ:

Աղմկահարույց ձայնագրությունից հետո, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ գործն ուղարկվեց  ՀՔԾ՝ հանգամանքները ստուգելու նպատակով: Այնուհետև, հարուցվեց քրեական գործ՝ ՔՕ 154.2 հոդվածի հատկանիշներով, (թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով)։

Սակայն, Հատուկ քննչական ծառայությունը` «հանցակազմի բացակայության հիմքով» կարճեց ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրեական գործը:

ArmLife.am