Search
Close this search box.

Պայթյուն Երևանի Վրացական փողոցի շենքերից մեկում. 14 մարդ է տարհանվել, վնասվել է 10 ավտոմեքենա (լուսանկարներ)

Այսօր՝ վաղ առավոտյան՝ ժամը 05:11-ին,Արտակարգ իրավիճակների նախարարություն  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վրացական փողոցի 10 շենքի 4-րդ մուտքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են բնակարանի միջնապատերը և պատշգամբը՝ ամբողջությամբ, վնասվել են 2-րդ, 3-րդ և 4-րդ հարկերի պատուհանները:

Զոհեր և տուժածներ չկան:

Վնասվել են բակում կայանած «BMW» մակնիշի 12 OQ 202, «Mercedes Vito» մակնիշի 35 MA 331, «Volkswagen Vento» մակնիշի 11 OL 243, «Volvo 740» մակնիշի 61 LL 435, «Nissan Juke» մակնիշի 77 TT 087, «Kia» մակնիշի 51 MS 051, «Mercedes C» մակնիշի 33 OV 768, «Toyota Corolla» մակնիշի 11 AA 100, «Mercedes ML» մակնիշի 45 MO 045, «Toyota» մակնիշի 11 US 816 ավտոմեքենաները:

Փրկարարները տարհանել են 14 քաղաքացու:

Պատահարի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: