Search
Close this search box.

Պարզաբանում ԵԼՔ դաշինքում Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի մասով

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ԵԼՔ դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը անդրադարձ է կատարել այն խոսակցություններին, որ ԵԼՔ դաշինքում հակասություն կա՝ Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի մասով: Նման տեղեկությունների հիմք հանդիսացավ այն, որ դաշինքի ԱԺ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ երկրի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարելն է, իսկ Էդմոն Մարուքյանն ասել էր, որ արդեն ուշ է ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար: Մանե Թանդիլյանը սա գնահատել է առողջ քննարկում:
Թանդիլյանն իր խոսքում նշել է, Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալու հետ դաշինքում բոլորը համակարծիք են, իսկ այժմ դաշինքի անդամների ուշադրության կենտրոնում Սահմանադրական այն օրենքներ են, որոնք բերվում են Ազգային ժողով:
Թանդիլյանն անդրադարձել է այն տեղեկություններին, թե դաշինքի ներսում կան տարաձայնություններ.Ըստ բանախոսի իրականությունն այն է, որ դաշինքի երեք կուսակցությունները ունեն առանձին ճանապարհային քարտեզ, տարբեր մոտեցումներ խնդիրների լուծման համար: Վերջինիս կարծիքով սա բնական է, որ երեք հավասար ուժեր բանակցում են, քննարկում են, պարզաբանում են, համաձայնում են եւ գտնում ընդհանուր ճանապարհ՝ գալով ընդհանուր հայտարարի: