Search
Close this search box.

«Ժողովուրդ». ԱԻՆ-ը մեղադրում է գյուղ. նախարարությանը

«ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անուղղակի մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասցեին: Պատասխանելով հարցին, թե ինչու հրդեհավտանգ իրավիճակ հայտարարելուց հետո ԱԻՆ-ը կանխարգելող քայլեր չարեց, Գաբրիելյանը հայտարարել է. «Հակահրդեհային միջոցառումներ պետք է իրականացնեն ե՛ւ «Հայանտառը», որը համակարգման ոլորտում մտնում է գյուղատնտեսության նախարարության մեջ, ե՛ւ պահպանվող տարածքները, որոնց համակարգման ոլորտը բնապահպանության նախարարությունն է»: Մեր հարցին, թե այդ կառույցների կողմից թերացումնե՞ր եք նկատում, պաշտոնյան պատասխանել է. «Չեմ նկատում, ես ասում եմ այն, ինչ կա: Ես փաստում եմ այն, որ պետք է արվի»: Հիշեցնենք, որ Խոսրովի անտառի հրդեհի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ակնհայտորեն փորձում էր իրեն հեռու պահել կատարվածից, իբր տեղի ունեցողն ամենեւին էլ իր ոլորտի հետ առնչություն չունի»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: