Search
Close this search box.

«Վստահ եմ, կարգին դեմքերը մի օր դուրս են գալու «Ելք»-ից՝ դուռը շխկցնելով ու հայտարարելով. «анархия мать порядка»». Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին օրերի ընթացքում եկել եմ այս եզրակացությանը. «Ելք»-ում կարգին դեմքեր շատ կան՝ պայքարի հին ու բարի ընկերները: Նրանք էլ կրակն են ընկել իրենց կոստյումավոր, կարիերիստ, կոմֆորմիստ, իբրև թե լուսավոր, բայց խավարամիտ, կլիենտիզով տառապող ու հանուն մանդատների հոգիները վաճառող, առաքինի ժպտացող գործիչների ձեռքը:

Ցավոք սրտի, վերջինները մեծամասնություն են կազմում և «Ելք»-ը բուժվելու ոչ մի հեռանկար չունի: Վերահսկելի, անվտանգ, բարի, անշառ ու համակարգային ընդդիմություն լինելը այդ ուժի միակ առաքելությունն է:

Վստահ եմ կարգին դեմքերը մի օր դուրս են գալու «Ելք»-ից՝ դուռը շխկցնելով ու հայտարարելով. «анархия мать порядка»: