Search
Close this search box.

Գեղարքունիքի մարզում 53-ամյա կինը ամուսնու հետ վիճաբանելուց հետո «ժուկի դեղ» տեսակի թունաքիմիկատ է խմել

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 16-ին Մարտունու բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։

Ժամը 19։10-ի սահմաններում նշված կենտրոնից Ոստիկանության Մարտունու բաժին հայտնել են, որ «էկզոգեն թունավորում՝ ժուկի դեղով» ախտորոշմամբ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկից իրենց մոտ է տեղափոխվել մի կին։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 53-ամյա Թ. Ա-ն է, ով նույն օրը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ամուսնու՝ 59-ամյա Ս. Ա.-ի հետ, որից հետ ինքնասպանություն գործելու նպատակով խմել է «ժուկի դեղ» տեսակի թունաքիմիկատ։

Կայքի տեղեկություններով՝ Թ. Ա.-ն այս պահին գտնվում է Մարտունու բժշկական կենտրոնում։