Search
Close this search box.

Ադրբեջանի հիմնադիր Ռասուլզադեի խոստովանությունն ու Իլհամ Ալիևի անհիմն պնդումները

Արդեն մի քանի օր է, ինչ Իլհամ Ալիևի՝Հայաստանի վերաբերյալ արած զավեշտալի հայտարարությունն ակտիվ լուսաբանվում է ադրբեջանական մամուլում, նույնիսկ այդ երկրի Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մահմուդովը որոշել է Ալիևին նախընտրական այս շրջանում նվեր մատուցել՝ հայտարարելով, թե «Մինչև 1918թ. Կովկասում հայկական պետություն գոյություն չի ունեցել»: Ի դեպ՝ այդ նույն «գիտնականն» ընդամենը մի քանի օր առաջ հայտարարել էր, թե Իլհամ Ալիևի կարգադրությամբ իր ղեկավարած ինստիտուտը պատրաստվում է Ադրբեջանի համար նոր պատմություն գրել:

Հետևաբար Ալիևի կարգադրությունը պատշաճ կատարելու համար Մահմուդովին խորհուրդ կտանք օգտվել 1922թ. Ստամբուլում լույս տեսած Ադրբեջանի հիմնադիր (1918թ.) Մամեդ Ամին Ռասուլզադեի գրքից, որի 11-րդ էջում Ռասուլզադեն խոստովանում է, որ մինչև առաջին համաշխարհային պատերազմը Ազարբայջանը (آذربایجان)՝ որպես աշխարհագրական տեղանուն, բացառապես վերաբերում էր Իրանի հյուսիս և հյուսիսարևմտյան շրջաններին՝ Թավրիզ կենտրոնով:

Արմեն Իսրայելյանի ֆեյսբուքյան էջից