Search
Close this search box.

«Ես ուզում եմ, երեկվա էն աղջկա ցավը տանեմ, մեռնեմ էդ ձեռքերին…». Արայիկ Խանդոյանը՝ Երկիր Ծիրանի խմբակցության կին ավագանու մասին

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստը։

Ի դեպ, գործադուլի պատճառով նիստին  ներկա չէին փաստաբաններ։

Արայիկ Խանդոյանը ( Միայնակ գայլ ) դատարանի դահլիճում անդրադարձավ Երևանի ավագանու նիստում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին. «Ես ուզում եմ, երեկվա էն աղջկա ցավը տանեմ, մեռնեմ էդ ձեռքերին…», -Խանդոյանի այս խոսքերը ներկաների կողմից ընդունվեց ծափողջյուններով:

«Իմ ազգը, իմ երկիրը էդ կեղտի մեջ թաղված՝ էդ մարդիկ վայելում են: Իմ ժողովրդին կեղտի մեջ են պահում, մինչև չեն լցնում  դրանց գլխին՝ դրանք չեն հասկանում էդ կեղտի հոտն ու համը»,-նշեց Ա. Խանդոյանը։

ArmLife.am