Search
Close this search box.

Արտակարգ դեպք՝ Կալանավայրերի հիվանդանոցում. աշխատակիցները հայտնաբերել են կասկածելի փաթեթ, որում եղել են մեծ թվով թմրանյութեր ու բջջային հեռախոս

ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները փետրվարի 9-ին հիմնարկության վարչական տարածքի արտաքին պահպանության արգելագոտու 5-րդ հատվածում ներնետման արդյունքում հայտնաբերել են կասկածելի փաթեթ։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ զննությամբ փաթեթում հայտնաբերվել է 5 հատ գործարանային փաթեթավորան դեղահաբի ժապավեն՝ ամեն մեկի մեջ 7 հատ դեղահաբ։
Հայտնաբերվել է նաև 7 հատ թափանցիկ պոլիէթիլենային փաթեթ, որոնց մեջ եղել է կանաչավուն կասկածելի զանգված։ Իսկ սպիտակ թղթի մեջ եղել է շագանակագույն երանգ ունեցող մոտ 1.4 գ. փոշենման զանգված։

Հայտնաբերվել են նաև սպիտակ գույնի կասկածելի դեղահաբեր, սպիտակ գույնի բյուրեղանման զանգված։

Հայտնաբերվել է նաև «Նոկիա» տեսակի բջջային հեռախոս, որի մեջ տեղադրված է եղել 2 բաժանորդային քարտ։

Նույն փաթեթի մեջ հայտնաբերվել է նաև ծխախոտի գործարանային տուփ, որտեղ եղել է առանձին պոլիէթիլենային տոպրակով 4.2 գ կանաչավուն ամբողջական զանգված։

Փաստի առթիվ «Դատապատյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում նյութեր են նախապատրաստվում և հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պետք է պարզվի, թե ով և ում համար է նշված թմրանյութերով «հարուստ ավարը» նետել ЦБ-ի տարածք։