Search
Close this search box.

ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է կանանց վրա հարձակումը

«ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է, հանրապետականների հարձակումը՝ Երկիր Ծիրանիի ավագանու անդամների  նկատմամբ, ոչ մի կերպ չի կարելի արդարացնել կանանց վրա հարձակումը, իրենց տղամարդ համարող ինչ որ երևույթների կողմից: Եվ այս ամենը հետևանք է քաղաքային իշխանավորների հանցավոր անգործությանը»,- Ազատության ռադիոկայանի եթերում, նշեց ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը:

«Ինչքան էլ մեզ դուր գա, չգա, էսթետիկական առումով հարցական լինի ակցիայի բովանդակությունը՝ այդ ակցիան ուղղված էր հուշելու,  որ եթե դուք թույլ եք տալիս նման գարշահոտություն բնակչության համար, ուրեմն պետք է վայելեք այդ գարշահությունը նաև ձեր կաբինետներում»,-նշեց ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը:

ArmLife.am