Search
Close this search box.

Թուրքիայի զինուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում

ուրքիայի զինված ուժերի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ ոչնչացվել են քուրդ զինյալներին պատկանող ութ թիրախ:

Գործողությունից հետո ինքնաթիռները վերադարձել են ռազմաբազաներ: