Search
Close this search box.

Այսօր ՀՀ-ում նշվեց Տյառնընդառաջի տոնը (լուսանկարներ)

Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունը` տարբերվում է մյուս օրերի ժամերգություններից: Այս օրը երեկոյան Տեառնընդառաջի նախատոնակն է կատարվում, կարծես Լույսի տոնախմբություն լինի: Ճշմարիտ Լույսի՝ Քրիստոսի մասին վկայեց Սիմեոն ծերունին, երբ քառասունօրյա Մանկանը գրկած Աստծուց գոհացավ՝ ասելով, որ իր աչքերը տեսան Փրկչին, որ որպես լույս լուսավորելու է հեթանոսներին և լինելու է փառքը Իսրայելի ժողովրդի: «Ճշմարիտ Լույսը, աշխարհ գալով, լուսավորում է ամբողջ մարդկությանը»  և այդ ճշմարիտ Լույսի մեծ ցանկությունն է, որ բոլորն Իր Լույսն ընդունելով, դառնան աշխարհի լույսը՝ ազատվելով մեղքի խավարից:

Նախատոնակին բոլորն ունկնդիր են լինում քառասնօրյա Մանուկ Հիսուսի տաճարին ընծայվելու ավետարանական պատմությանը: Ապա Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը՝ խորհրդանշելով ձմռան ավարտը և գարնան սկիզբը: Բնության հետ միասին այն կարծես մարդկանց սրտերը վերանորոգության է հրավիրում ապաշխարության միջոցով:Լույսի այդ տոնախմբությանը յուրաքանչյուր մասնակից բաժնեկից է դառնում այդ Լույսին, որպեսզի նրանով լուսավորի նաև իր տոնը, որը նաև նախաքրիստոնեական արմատներ ունեի, այդ մասին մեզ հետ զրույցում մեկնեց, Արևշատի եկեղեցու հոգևոր սպասավոր տեր Սարգսյանը:

Տիարնընդառաջն այսօր նշվեց հանրապետության մի շարք մարզերում և մայրաքաղաքում  մասնավորապես՝ Նորք-Մարաշ վարչական շրջանը  ձևավորումից հետո, 1998 թվականի փետրվարից  մինչ այսօր, յուրաքանչյուր տարի նշում են  Տյարնընդառաջը:  «Մայրաքաղաքի  միակ վարչական տարածքն էինք, որ 20 տարի շարունակ ազգային ավանդույթի համաձայն նշում ենք տիարնընդառաջը»,-այդ մասին ասաց Նորք-Մարաշ վարչական շրջանի կրթության և մշակույթային բաժնի ղեկավար Հայկուհի Քուփելյանը: « Մեր համայնքը   տարբերվում է իր կոլորիտով  և հավաքականությամբ:Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում  նորապսակների օրհնության կարգ է կատարվում   և յուրաքանչյուր տարի մեր եկեղեցում ամուսնացած  ցանկացած  զույգերի  հրավիրում էինք միջոցառումներին մասնակից դարձնում,  նրանց  նվերներ բաժանում: Այս տարիների ընթացքում հազարավոր զույգեր ենք ճանապարհել , այս տարի 40 զույգեր ունենք մեր վարչական շրջանից և նրանց նվերներ ենք բաժանում, ի դեպ, մենք այդ նվերներից բաժին ենք հանում նաև այսօր մեր եկեղեցում ամուսնացող զույգերին ևս»,-ասաց տիկին Քուփելյանը, ով հավելեց, որ այս միջոցառումն ամրացնում է երիտասարդների շրջանում Հայ առաքելական եկեղեցու հետ կապը և աղանդավորական քայքայող տարրերից հեռացնում մատաղ սերնդին: Տարիներ առաջ տոնակատարության և միջոցառումներ կատարմանը հաղորդակից դարձնելու նպատակով վաղամեռիկ նախկին թաղապետ Վարազդատ Մկրտչյանը մեծ աշխատանքներ իրականցրեց, որ այսօր շարունակում է երիտասարդ Վաղինակ Մկրտչյանը:

Իսկ Արարատի մարզի  Բուրաստան և Աբովյան համայնքներում  2013 թվականից նշվում է տիարնընդառաջը կատարվում է  նորապսակների օրհնության կարգ,  երգ ու պարով  և նվերների ուղեկցությամբ  հիշվում այն: Բուրաստանի համայնքապետ Աշոտ Թարվերդյանն ասաց. «Մենք այս տարիներ ընթացքում հարյուրավոր երիտասարդ զույգերի ենք  երգ ու պարով և նվերներով ճանապարհել նոր կյանք և այս տարի էլ բացառության չէ, ճիշտ է նախորդ՝ 2017 թվականի համեմատ մի փոքր քիչ է մեր գյուղի ամուսնական զույգերի թիվը բայց փոխարենը մենք տարիքով՝ 50-60 տարին բոլորած ամուսինների ենք հրավիրում  տյարնընդառաջին և նրանց ևս նվերներ բաժանում»-ասաց պարոն Թարվերդյանը:

Աբովյանի գյուղապետ Ավետիք  Հարությունյանը  մատնանշեց, որ գյուղում յուրաքանչյուր երեխայի ծննունդը մեծ տոնախմբություն է հիշեցնում համայնքում, քանի-որ համայնքը փոքր է և մեկը մյուսին ճանաչում և կարեկցում է: «Ես երեխաների ծնվելու կապակցությամբ դրամական խրախուսանք եմ տալիս այդ ընտանիքներին և այս միջոցառումն էլ Տիյարնընդառաջը մի լավ հնարավորություն է մեր համագյուղացիներին համախմբված տեսնելուն, որը մեծ և փոքրին ոտքի է հանում, ովքեր առօրյա գյուղական հոգսերից կտրվեկով մասնակցում են տոնին: Այս տարի 7 զույգ նորապսակներ ունեինք մի փոքր նախորդ տարվանից քիչ, բայց դա մեզ չզլացրեց , որ նրանց համար նվերներ պատրաստենք , խարույկի վառենք երգ ու պարով նշել այս հիասքանչ ավանդական հայկակակն տոնը »,- նկատեց պարոն Հարությունյանը:

Կարինե Սարգսյան