Search
Close this search box.

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Վայքի, Աշոցքի, Գավառի, Սևանի, Ճամբարակի, Մարալիկի, Կոտայքի, Ստեփանավանի, Սպիտակի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: