Search
Close this search box.

Անհրապույր շինությունները գույքագրվելու են. ի՞նչ ճակատագիր է սպասվում դրանց

Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանրապետության տարածքում գտնվող կիսակառույց ու անավարտ օբյեկտներին՝ ընդգծելով, որ տարբեր բնակավայրերում, հատկապես, խոշոր քաղաքների քաղաքային միջավայրում գոյություն ունեն մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ անավարտ շինություններ, տարիներ շարունակ շինարարություն չսկսված հողամասեր:
«Այս օբյեկտների անհրապույր տեսքից ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունից խուսափելու, հանրապետությունում տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, կառուցապատման ներդրումային գործընթացը խթանելու, զբոսաշրջության համար ավելի գրավիչ միջավայր ձևավորելու համար հանձնարարում եմ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին ու մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին համատեղ մեկամսյա ժամկետում գույքագրել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքներում, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների վրա ՀՀ քաղաքների կենտրոնական մասերում առկա բոլոր նմանատիպ շինություններն ու հողամասային տարածքները», – ասաց Կարեն Կարապետյանը: Նա հանձնարարեց երկամսյա ժամկետում կառավարություն առաջարկներ ներկայացնել այդ շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ` գործող օրենսդրությանը համապատասխան: