Search
Close this search box.

Թուրքական կայքը Քարդաշյանի նախնիների մասին

«Պարզվել է, որ Քիմ Քարդաշյանի նախնիները էրզրումցիներ են»,-գրում է թուրքական «Gazeteguncel» կայքը:

Աղբյուրը, հղում անելով անգլիական «Daily Mail» թերթին, նշում է, որ Քարդաշյանի նախնիներն ապրել են Էրզրումի և Կարսի գյուղերում: Քիմի հայրական պապը` Թաթոսը, 1913 թվականին գաղթել է Միացյալ Նահանգներ:

Այժմ Կարսի Քարաքալե գյուղում ապրող Մուամեր Չոփուր անունով քաղաքացին պնդում է, որ ինքը Քիմի զարմիկն է, իր և Քիմի տատերը քույրեր են:

«29-ամյա Չոփուրը պատմում է, որ համագյուղացիները նախանձում են իրեն ու փորձում իմանալ, թե արդյոք իրենք էլ որևէ ազգակցական կապ ունեն հայտնի աստղի հետ»,-հայտնում է կայքը:

Այս տեղեկատվության՝ թուրքական մամուլում հայտնվելուց հետո սոցցանցերում կարսեցիներն ու էրզումցիները կիսվել են Քարդաշյանի նկարներով ու գրել «իմ համերկրացին»:

Աղբյուր` Ermenihaber.am