Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչո՞ւ պետք է Հրազդանի քաղաքապետի որդին ոսկե մեդալով չպարգևատրվեր. Լևոն Մկրտչյան

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադառնալով  Հրազդանի քաղաքապետի որդուն՝ Սերժ Սարգսյանի կողմից ոսկե մեդալով պարգևատրմանը, ընդգծել է.«Իսկ ինչո՞ւ պետք է չպարգևատրվեր»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ  Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդին՝ հոր ծառայողական ավտոմեքենայով մեքենայով, առանց վարորդական իրավունքի, վրաերթի էր ենթարկել 58-ամյա քաղաքացու:

«Դուք գիտե՞ք, որ ազատազրկման մեջ գտնող մարդիկ անգամ ունեն իրավունքներ, այդ թվում՝ կրթության իրավունք: Եթե մեկն ազատազրկված է ու գիտական առաջընթաց է ցուցաբերում, նրան դրա համար պարգևատրում են ազատազրկման վայրում: Երկու հարթություն մի խառնեք իրար»,-նշեց նախարարը:

Հարցին, թե  այս պարգևատրումը կարելի՞ է անպատժելիության մեսիջ ընկալել, նախարարը  հարցին՝ հարցով պատասխանեց. «Եթե պատժեինք ու երեխային զրկեինք մեդալից, շատ ավելի մեծ հարված չէինք հասցնի՞ մեր հասարակությանը»: Նախարարի համոզմամբ՝ ոսկե մեդալն ստանում է իր գիտելիքի հիման վրա անկախ նրանից, անկախ՝ անձը պաշտոնյայի որդի է, թե ոչ: Ըստ Լ. Մկրտչյանի՝ պաշտոնյաների երեխաները նույնպես երեխաներ են, ինչպես մյուսներինը և ենթարկվում են Հայաստանում գործող օրենքներին:

Մանրամասները՝ տեսանյութում: