Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ որ նյութ են փորձել լցնել Տարոն Մարգարյանի ուղղությամբ.քաշքշոց ու ծեծկռտուք ավագանու նիստում

Երևանի ավագանում նիստում այսօր աղմկոտ միջադեպ գրանցվեց. “Երկիր ծիրանի” խմբակցության անդամները փորձեցին ապակե տարայով ինչ որ նյութ լցնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա:
Ավագանու նիստի ընթացքում “Երկիր ծիրանիի” անդամները դիմակներ բաժանեցին ներկաներին, իրենք էլ հագան դիմակներ և ապակե բանկայով նյութը ձեռքներին փորձում էին մոտենալ Տարոն Մարգարյանին:
“Դեմ առ, դեմը, շուտ շուտ”,- իր ենթականերին հորդորեց Տարոն Մարգարյանը: Այնուհետև խառնաշփոթ սկսվեց, ավագանու ՀՀԿ-ական անդամները “Երկիր ծիրանիի” կանանց հրելով ու վիրավորելով դուրս հանեցին դահլիճից: Նրանք հասցրեցին տարայի միջի նյութը լցնել Տարոն Մարգարյանի սեղանի ուղղությամբ:
“Կիսլատա է, չի կարելի”,- գոռգոռում էին ավագանու անդամները: Հայտարարվեց, որ ոստիկանություն է կանչվում: