Search
Close this search box.

Ո՞վ է վարկաբեկում Շիրակի պետհամալսարանը. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը փետրվարի 12-ին իր հարցազրույցներով ևս մեկ անգամ ապացուցեց,որ ոչ մի աղերս չունի բուհական կրթության հետ և ապատեղեկատվություն էր տարածում 2016 թ-ի մարտին տեղի ունեցած պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչի ընտրությունների վերաբերյալ…Խելացի դեմք արած Մինասյանը լրագրողին հայտարարում էր,որ 17 ձայն ստացած թեկնածուն չի ընտրվել ամբիոնի վարիչ առաջին փուլով,երբ Խորիկյանը հավաքել է 15 ձայն ,նույյն էլ երկրորդ փուլում…Այստեղ արդեն ռեկտորը ստում է, քանի որ երկրորդ փուլում արդեն հաղթել էր Խորիկյանը, որի հաղթանակը անվավեր ճանաչվեց (http://gspi.am/med…/pdf/377044f382f16372253b14ee832e41ff.pdf)…Ինչու՞ ստացվեց այդպես…Զարմացած ռեկտորին հիշեցնեմ,որ նախկին ԳՊՄԻ-ի,ինչպես նաև ներկայիս ՇՊՀ-ի կանոնադրության մեջ դեկանների և ամբիոնների վարիչների ընտրությանը վերաբերող հոդվածներում կար և կա կետ,որի համաձայն դեկան և ամբիոնի վարիչ է ընտրվում 50 տոկոս +1 ձայն թեկնածուն….Պարզ մաթեմատիկական հաշվարկ անելուց կարելի է պարզել,որ 2016 թ-ի մարտի 12-ին տեղի ունեցած ընտրությունների երկու փուլում էլ երկու թեկնածուն էլ չեն ստացել պարզ քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների պարզ մեծամասնությունը…Այդ իսկ պատճառով հայտարարվել է նոր մրցույթ, որն անցկացվել է ավելի ուշ…Սակայն պարոն Մինասյանը,որը բացարձակ չի հասկանում բուհից ,հիմա փորձում է այդ փաստն օգտագործել Խորիկյանի դեմ….Ուղղակի զավեշտալի է և ամոթ է,որ ՇՊՀ-ի ռեկտորին կարելի է մանիպուլիացիաների ենթարկել և դարձնել ծիծաղի առարկա…Չնայած բուհի կանոնադրությունը և կանոնակարգերը խախտող ռեկտորի համար մի ձայն այս կողմ,մի ձայն այն կողմը անիմաստ բան է…Նա կարող էր ԳՊՄԻ-ի կանոնադրությունը կոպտորեն խախտել և ամբիոնի վարիչ ՆՇԱՆԱԿԵԼ իր ուզած մարդուն…
Փետրվարի 12-ին անցկացված գիտխորհուրդում ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը,բացի ապօրինի և հակաօրինական ֆակուլտետների դեկանների դեկանների և ամբիոնների վարիչների ընտրություն անցկացնելուց, մեծ տեղ էր հատկացրել նաև մեզ և հայտարարել,որ ես և Հ.Խորիկյանը վարկաբեկում ենք բուհը…Ամոթ է,երբ կրթական գործի Կոլումբոս ռեկտորին ուղղված մեր մեղադրանքները վերջինս ցանկանում է փաթաթել գիտխորհրդի վզին և թաքնվել գիտխորհրդի թիկունքում…Սահակ Մինասյանը ինքն է խայտառակում գիտխորհուրդը՝վերջինիս հրամցնելով ապօրինի և հանցանք պարունակող որոշումներ, իսկ երբ այդ մասին մենք բարձրաձայնում ենք,բուհից դուրս իր շրջապատի մոտ մեղադրում է գիտխորհրդի անդամներին,որ վերջիններս են այդ որոշումներն ընդունել…Օրինակ՝ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի մոտ ինտեգրված ուսուցման և թերբեռնված կուրսերում դասերը 50 տոկոսով կրճատելու մասին գիտխորհրդի կողմից ընդունված որոշման համար մեղադրել էր հենց ԳԻՏԽՈՐՀՐԴԻՆ…Այդ մասին մեզ ասաց ԿԳ նախարարը,որ պարոն Մինասյանը կապ չունի այդ որոշման հետ,դա գիտխորհուրդն է ընդունել…
Ըստ հավաստի տեղեկությունների՝ պարոն Մինասյանը փորձում է գիտխորհրդին հրամցնել որոշում,որով վերջինս մեզ մեղադրում է բուհին վարկաբեկելու մեջ…Որպեսզի համալսարանի գիտխորհուրդը ծիծաղելի վիճակում չհայտնվի,ինչպես դա եղավ 2017 թ-ի սեպտեմբերի 25-ին,երբ նույն Մինասյանի դրդրմամբ անվստահություն հայտնվեց Հ.Խորիկյանին,իսկ հետո էլ նույն ռեկտորն ասաց,որ դրա հետ նա կապ չունի,դա կրկին գիտխորհուրդն է սխալ որոշում կայացրել,իսկ նա էլ բեկանել է,տեղեկացնեմ,որ գիտական խորհուրդը իրավունք չունի հայտարարությամբ հանդես գալու ի պաշտպանություն իրեն, սա գիտական խորհրդի գործառույթը չէ, գոյություն ունի դատարան…Իմ պայքարը վաստակաշատ կաշառակեր Սահակ Մինասյանի հետ է,այլ ոչ թե գիտխորհրդի,որի անդամներից շատերի հետ ես ընկերական հարաբերություններ ունեմ…Նողկալի է,երբ հանցագործ ռեկտորը փորձում է թաքնվել գիտխորհրդի թիկունքում…Եթե “դավադրությունների տեսության” գիտակ Մինասյանը գտնում է,որ ես կամ Հ.Խորիկյանը վիրավորում ենք իրեն՝թող դատի տա…
Հ.Գ. Զզվելին այն է,որ բուհի վարկանիշի մասին և կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսում է մեկը ում անունը և ԿՈՌՈՒՊՑԻԱՆ Շիրակի մարզում հոմանիշներն են…

Գագիկ Համբարյան