Search
Close this search box.

Երեւան-Մոսկվա ինքնաթիռը վառելիքի պակասի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել

Երեւան-Մոսկվա չվերթն իրականացնող Airbus A321-ը վառելիքի պակասի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել:

RenTV-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 11-ին: Նախնական տվյալներով՝ ինքնաթիռի անձնակազմը Pan-Pan հրատապ ազդանշան է ուղարկել: Խոսքը վթարային իրավիճակի մասին է, որտեղ անհապաղ օգնություն չի պահանջվում:

Օդաչուները հաղորդել են վառելիքի պակասի  մասին, դրա համար դիսպետչերները ինքնաթիռի վայրէջքի համար արտահերթ մուտք են ապահովել: Ըստ հեռուստաալիքի՝ ուղեւորատար ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: