Search
Close this search box.

Մահվանից հետո դեռ մի քանի րոպե մարդու գիտակցությունը չի մահանում. ինչ են պարզել գիտնականները

Յուրաքանչյուրս էլ ուզում ենք իմանալ, թե ինչ կլինի մեզ հետ այն բանից հետո, երբ մենք մահանանք։ Այս հարցին հստակ պատասխանելը դժվար է, քանի որ այնքան շատ տեսություն գոյություն ունի այս թեմայով, որ դա պարզապես անիրական է հասկանալ։ Բայց, հավանաբար, գիտնականները վերջապես հասկացել են՝ ինչ է իրականում կատարվում մեր ուղեղի հետ մեր մահվանից հետո։

Մահվանը մոտ գտնված մարդկանց մեծամասնությունը պնդում է, որ իրենց առջև ինչ-որ խորհրդավոր լույս են տեսել։ Մյուսները պնդում են, որ իրենց մարմինն են տեսել, ասես հոգին շրջել է անշունչ մարմնի շուրջ։

Հաշվի առնելով այս բոլոր պատմությունները՝ բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, որոնք մեզ պատմում են այն մասին, թե ինչ տեսք ունի կյանքը մահվանից հետո։ Բայց այն, ինչ մասնագետները վերջերս իմացել են, նոր գաղափարներ է առաջացնում։

Վերջերս գիտնականները եկել են այն եզրակացության, որ ֆիզիկական մարմնի մահվանից հետո դեռ մի քանի րոպե մեր գիտակցությունը չի մահանում, իսկ դա նշանակում է, որ մենք հասկանում ենք, որ մահացել ենք։