Search
Close this search box.

«Հարվի» փոթորկը կարող է ամենաավերիչը դառնալ ԱՄՆ-ի պատմության մեջ

Ըստ Associated Press գործակալության՝ ԱՄՆ-ի Տեխասի նահանգում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 70-ի: Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի խոսքով՝ «Հարվի» փոթորկի հետեւանքների վերացման համար կպահանջվել աստղաբաշխական գումար՝ 150-180 մլրդ դոլար:

Փոթորիկի հետևանքով՝ ավելի քան 1 մլն բնակիչ հարկադրած լքել է բնակավայրը, ամբողջովին ավերվել է 43 հազար տուն, իսկ ԱՄՆ-ի կառավարությունն 7.85 մլրդ դոլար է խնդրել Կոնգրեսից վերականգնողական աշխատանքների սկզբնական ծախսերը հոգալու համար:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ «Հարվի» փոթորկը կարող է ամենաավերիչը դառնալ ԱՄՆ-ի պատմության մեջ: