Search
Close this search box.

«Ժողովուրդ». ԵԽ պատգամավորները թերահավատ են, որ Հայաստանը կստորագրի ԵՄ հետ նոր համաձայնագիրը

«Ժողովուրդը» թերթը գրում է. «Մինչ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարում է, թե Բրյուսելը պատրաստել է «ե՛ւ թուղթը, ե՛ւ թանաքը»՝ Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրման համար, մինչ Սերժ Սարգսյանն էլ վստահեցնում է, որ Հայաստանն անպայման կստորագրի այն, ԵԽ պատգամավորները շարունակում են թերահավատ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԵԽ պատգամավորներից ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինան հայտարարել է, թե ՌԴ-ն ամեն կերպ կտորպեդահարի այս գործընթացը: «Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի այդ համաձայնագիրը չստորագրվի: Հայաստանը կարեւոր տարածք է ՌԴ-ի համար, եւ վերջինս պահում է Հայաստանին, որպեսզի այն լինի միայն Եվրասիական տնտեսական միության կազմում»,- ասել է եվրոպացի պատգամավորը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: