Search
Close this search box.

«Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն կարող են ռեյտինգային ընտրակարգը վերացնելու համատեղ նախագիծ ներկայացնել

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին առաջարկել է միասին պատրաստել Հայաստանի համապետական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգը վերացնելու օրենքի նախագիծ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Մենք պատրաստ ենք քննարկել համամասնական ընտրակարգի տարբեր մոդելներ, որոնք բացառում են ռեյտինգային այսկերպ ընտրակարգը։ Մեր փորձագետները այս փուլում, կարծում եմ, կփորձեն միմյանց հետ աշխատել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Զոհրաբյանը:

Նա հավելեց, որ եթե ստացվի ՀՅԴ-ի հետ միասին համատեղ նախագիծ մշակել, լինի քաղաքական կոնսենսուս՝ ավելի լավ, չի ստացվի «Ծառուկյան» խմբակցությունը իր նախագիծը նորից կդնի քննարկման:

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին օրենքի նախագիծ, որի քննարկումը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվել է: