Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Թբիլիսյան խճուղում. կան վիրավորներ. ժամանել են մեծ թվով բժիշկներ ու փրկարարներ

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ Շամպայն-գինիների գործարանի հարևանությամբ, բախվել են Ford Transit մակնիշի և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Բիթլիս» հյուրանոցառեստորանային համալիրի աշխատակիցները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով չթույլատրված վայրից փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո էլ տեղի է ունեցել բախումը։