Search
Close this search box.

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կարեն Կարապետյանը և Իվան Վոլինկինը մտքեր են փոխանակել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ընթացիկ օրակարգի և ընդլայնման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել մոտ ապագայում Երևանում կայանալիք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին:

Քննարկվել են նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շրջանակում համագործակցության զարգացման, ինչպես նաև օդային հաղորդակցության, փոքր ավիացիայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում բիզնես կապերի խթանման հնարավորությունները: