Search
Close this search box.

Ովքե՞ր մինչև 2019-ի ամառային զորակոչը տարկետման իրավուքն կստանան

Վաղը` սեպտեմբերի 7-ին, Կառվարության նիստում կքննարկվի մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին որոշումը:

Համաձայն «Զինապարտության մասին» ՀՀ oրենքի 16‑րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2019 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ՝

1) Րյան Ջամար Բոաթրայթին (ծնված՝ 1992 թվականի դեկտեմբերի 27-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9),

2) Ալին Ֆուլլեր Հեսսին (ծնված՝ 1994 թվականի հունվարի 20-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9),

3) Կրիս Քայլ Յանկուին (ծնված՝ 1994 թվականի հուլիսի 20-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9),

4) Էնդրյու Մրֆի Չրաբասցին (ծնված՝ 1994 թվականի հունիսի 14‑ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9),

5) Լուկաս Ջեյմս Ֆիշերին (ծնված՝ 1994 թվականի հոկտեմբերի 29-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9),

6) Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանին (ծնված՝ 1993 թվականի նոյեմբերի 26-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9),

7) Արկադի Սուրենի Մկրտիչյանին (ծնված՝ 1995 թվականի սեպտեմբերի 10-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Աբովյան 9):

Որոշումը հիմնավորվում է հետևյալ կերպ`

«Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի նախագահի 2017 թ. հուլիսի 22-ի № ՆՀ-518-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել ԱՄՆ-ի քաղաքացիներ Րյան Ջամար Բոաթրայթին, Ալին Ֆուլլեր Հեսսին, Կրիս Քայլ Յանկուին, Էնդրյու Մրֆի Չրաբասցին, Լուկաս Ջեյմս Ֆիշերին, ՌԴ քաղաքացիներ Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանին և Արկադի Սուրենի Մկրտիչյանին, որոնք հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմի կազմում:

Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2019-ի ամառային զորակոչը տարկետում տալ վերը նշված մարզիկներին: Րյան Ջամար Բոաթրայթը, Ալին Ֆուլլեր Հեսսը, Կրիս Քայլ Յանկուն, Էնդրյու Մրֆի Չրաբասցը, Լուկաս Ջեյմս Ֆիշերը, Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանը և Արկադի Սուրենի Մկրտիչյանը հաշվառված են Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: