Search
Close this search box.

Շ. Քոչարյանն անհավանական չի համարում ՄԽ համանախագահող երկրների կողմից, զենքի վաճառքում, հակամարտող երկրների վրա էմբարգո սահմանելը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ  ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարումը Ուկրաինա՝ չի խոսում հաշտեցման օգտին, այլ միայն խորացնում է իրավիճակը: ՌԴ նախագահի հայտարարությունից ելնելով, կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը մեր հակառակորդներին զենք մատակարարելով՝ չի ցանկանում Արցախի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորել՝ հնչեցված հարցին ի պատասխան ԱԳ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասել է. «Ժամանակին ռուսական կողմից հնչում էին ձայներ այն մասին, որ եթե իրենք չանեն, այլ պետություններ կանեն: Մի գաղափար էի առաջ քաշել, քանի որ ՄԽ համանախագահող 3 պետություններն էլ ՄԱԿ մշտական խորհրդի անդամներ են, իրենք ունեն բավարար ներուժ, հնարավարություն, որպեսզի հասնեն նրան, որ լինի զենքի մատակարարման էմբարգո այդպիսի գոտիներում: Մասնավորապես մեր մոտ»,-նշել է Շ Քոչարյանը՝ հավելելով, որ դա կլինի հարցի լուծում: Ըստ նրա՝ այդ դեպքում որևէ պետություն չի կարող ասել, եթե ես չեմ մատակարարում, մեկ այլ պետությունից կգնեն և դա կլիներ համընդհանուր. «Ես հասկանում եմ, ինչքան բարդություններ կան նմանատիպ անվտանգության խորհրդի որոշում կայացնելու հարցում, բայց համարում եմ, որ դա անհավանական չի, եթե շահագրգիռ լինեն ՄԽ 3 համանախագահ պետությունները»,-նշել է նա:

ArmLife.am