Search
Close this search box.

«Վարորդները ճանապարհին հետևելու փոխարեն, մշտապես աջ ու ձախ են նայելու, թե որ թփի տակ են թաքցրել դա». Երվանդ Վարոսյանը՝ շարժական արագաչափի մասին

«Թե բա շարժական արագաչափ սարք… այսինքն՝ վարորդները ճանապարհին հետևելու փոխարեն, մշտապես աջ ու ձախ են նայելու, թե որ թփի տակ են թաքցրել դա, մտածելու, թե ինչքան էր ստեղ թույլատրելի արագությունը. կարող է մեկի մտքով անցել է չոլը բնակավայր հռչակել, կամ 40 արագություն սահմանափակել, և տակը շարժական «հրաշքը» տեղադրել…
Դե բա պատահարներն էլ կնվազեն, բա ոնց…»,- ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով փետրվարի 8-ից շարժական լուսանկարահանող-արագաչափ սարքի կիրառման փաստին, գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը: