Search
Close this search box.

Խոշոր հրդեհ Աշտարակում. 45-ամյա բնակչին այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց

Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 4-ին, ժամը 20:54-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սմբատ Զորավար փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Փրկարարները տնից դուրս են բերել 45-ամյա Հ. Ս.-ին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Հ. Ս.-ը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետեւ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:54-ին, մարվել՝ 22:13-ին:

Այրվել են երկհարկանի տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ), խոհանոցը՝ մասամբ (մոտ 12 քմ), ննջասենյակը՝ մասամբ (մոտ 12 քմ), միջանցքի փայտե հատակը (մոտ 6 քմ) եւ չորս դուռ՝ ամբողջությամբ: