Search
Close this search box.

«Սասնա ծռերի» հերթական նիստին դատավորը սանկցիա կիրառեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարում, այսօր ժամը 11.00-ից ձգձգվում էր «Սասնա ծռերի» դատական հերթական նիստը, քանի որ  փաստաբանները հրաժարվում էին կատարել դատական կարգադրիչների պահանջը՝ բացել պայուսակները:

Նախագահող  Արտուշ Գաբրիելյանը դատական նիստն ընդմիջեց 30 րոպեով: Ընդմիջումից հետո ներկաները  «Սասնա ծռերի» անդամներին դիմավորեցին ծափողջյուներով:

Դատական նիստի ընթացքում, դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց  և նիստերի դահլիճից հեռացրեց Արայիկ Խանդոյանին: Դատավորը հայտարարեց, որ նա անհարգալից վերաբերմունք  է դրսեւորել դատարանի նկատմամբ, մինչդեռ Խանդոյանի պաշտպանը հակադարձեց. «Հարգելի դատարանը՝ իմ պաշտպանյալը ջուր է ցանկանում, քանի որ առողջական խնդիրներ ունի»:

Այնուհետև, դատավորը նիստը  ընդմիջեց 45 րոպեով: Նա  գնաց խորհրդակցական սենյակ՝ քննարկելու փաստաբանների զննության հետ կապված այն արձանագրությունները, որով նրանք հրաժարվում էին դատական կարգադրիչների առաջ բացել և ցուցադրել իրենց պայուսակները:

ArmLife.am