Search
Close this search box.

Մահվան ելքով վրաերթ Երեւանի մետրոպոլիտենում

Երեւանում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» բաց հատվածում գնացքը վրաերթի է ենթարկել մետրոյի երիտասարդ աշխատակցին։
Նախնական տվյալների համաձայն՝ ժամը 00.15-ին, մետրոպոլիտենի նշված տարածքում հերթական գիշերային պլանային գծային աշխատանքներ իրականացնելու ժամանակ տնտեսական գնացքի մեքենավարը նշված գնացքով վրաերթի է ենթարկել 1979թ. ծնված տղամարդուն, ով նույնպես նույն մետրոպոլիտենի աշխատակից է։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։

Սկզբնաղբյուրը՝ news.am