Search
Close this search box.

Հավելյալ 50 մլն դրամ ՊՊԾ ծառայողների գործուղման համար

ՀՀ կառավարությունը Պետական պահպանության ծառայությանը կհատկացնի լրացուցիչ 50 մլն դրամ արտասահմանյան գործուղումների ընթացքում բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցող պետական պահպանության ծառայողների գործուղման ծախսերը հոգալու նպատակով:
Գումարը հատկացվելու է պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր» հոդվածով) :
Հատկացվելիք միջոցներն ուղղվելու են ՊՊԾ ծառայողների 2017թ. երրորդ և չորրորդ եռամսյակի գործուղման ծախսերը վճարելուն: Ընդ որում հավելյալ 50 մլն-ից 35 մլնը տրվելու է առաջին 9-ը ամսում, այսինքն՝ մինչև սեպտեմբերի վերջ: Թե հատկապես ինչով է պայմանավորված գործուղումների քանակի և ծախսերի ավելացումը, որոշման նախագծում չի նշվում:
Պետական պահպանության ծառայության ուղեկցումը գործողումների ժամանակ պարտադիր է ոչ բոլոր պաշտոնյաների համար. այդ ծառայությունն ապահավվում է նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, ՊՆ նախարարի համար: